«Քոչարյանն ընդդեմ Դաշնակցության. ի՞նչ է թաքնված «տելեգրամյան պատերազմի» հետևում»

Քաղաքական դաշտում տեղի ունեցող վերջին զարգացումները հաստատումեն այն, ինչի մասին վաղուց էինք գրում՝ «Հայաստան» դաշինքի ներսում սկսվել է հիմնավորապես կառուցվածքային և գաղափարական ճգնաժամ, որն այժմ դուրս է եկել հրապարակային հարթակ։Իրականությունը, որը երկար ժամանակ քողարկված էր քաղաքական կոալիցիայի ֆասադի հետևում,այժմ բացահայտվել է՝ ցույց տալով Ռոբերտ Քոչարյանի քաղաքական անհեռատեսությունն ուիր շրջապատի նկատմամբ վերաբերմունքը։

Քոչարայանամետ տելեգրամյան ալիքները ստացել են հստակ հրահանգ՝ սկսելու տեղեկատվական լայնածավալ գրոհ դաշնակցական գործիչների,մասնավորապես՝ Իշխան Սաղաթելյանի և Աղվան Վարդանյանի ուղղությամբ։ Սա ոչ թե պատահականություն է, այլ Քոչարյանի՝ դաշինքի վրա իր խարխլվող ազդեցությունը պահպանելու հուսահատ և, մեղմ ասած,անպարկեշտ փորձ։ Փոխանակ իրական քաղաքական օրակարգ ձևավորելու և Նիկոլ Փաշինյանին հեռացնելու գործընթաց սկսելու, Քոչարյանը նախընտրում է «ներքին թշնամիներ» փնտրել իր իսկ թիմակիցների շարքերում։Քաղաքական վերլուծաբանների համար վաղուց պարզ էր, որ «Հայաստան» դաշինքի իրական կմախքը,կազմակերպչական ռեսուրսը և հենարանը ոչ թե Քոչարյանի անձն էր կամ նրա քաղաքական հավակնությունները,այլ ՀՅԴ-ն։ Դաշնակցությունը, լինելով գաղափարական և կառուցվածքային խորը արմատներ ունեցող ուժ, իրականում ծառայում էր որպես այն հիմնասյունը, որի վրա Քոչարյանը փորձում էր իր ազդեցությունը տարածել և իր քաղաքական «վերադարձը» կազմակերպել։ Այժմ, երբ այդ հենարանն սկսում է գիտակցել իր քաշը և փորձում է առաջնորդվել սեփական քաղաքական օրակարգով, Քոչարյանի թիմն անմիջապես անցել է «հարձակման»՝ փորձելով վարկաբեկել նրանց, ովքեր ժամանակին ուս-ուսի տված պայքարում էին իր հետ։

Սա Քոչարյանի քաղաքական ոճի դասական դրսևորումն է՝ օգտագործել, իսկ երբ անհրաժեշտությունը վերանում է կամ մարդիկ դառնում են անկախ՝«ոչնչացնել»։ Իրականում, Քոչարյանը ոչ թե առաջնորդ է, այլ մարդ, ով պատրաստ է իր սեփական իշխանության ամբիցիաների համար զոհաբերել ցանկացած գործընկերոջ։ Դաշինքի անկումը ոչ թե արտաքին գործոնների արդյունք է, այլ Քոչարյանի սեփականան անհանդուրժողականության և քաղաքական կարճատեսության հետևանքը։ Քոչարյանը կորցրել է իր ազդեցությունը, և այս տելեգրամյան գրոհները ոչ թե ուժի, այլ թուլության և վախի նշան են։ Նա վախենում է, որ առանց դաշնակցական հենարանի ինքը քաղաքական դաշտում կմնա մեկուսացված։

Այս գործելաոճով նա ոչ միայն վնասում է «Հայաստան» դաշինքին, այլև վերջնականապես խարխլում է իր հեղինակության մնացորդները՝ ապացուցելով, որ իր համար քաղաքական միավորումը պարզապես գործիք է՝ սեփական ես-ը բավարարելու համար։ ՀՅԴ-ականներն արդեն իսկ գիտակցել են դաշինքի փաստացի գոյության ավարտը։ Նրանք հասկացել են, որ Ռոբերտ Քոչարյանն իր հարվածներն ուղղել է հենց իրենց դեմ, քանի որ վերջիններս սկսել են վարել ինքնուրույն քաղաքականություն՝ չնայած այն հանգամանքին, որ հենց իրենք էին այդ դաշինքի քաղաքական միակ հենասյունը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով