Քոչարյանը մեղադրում է Կարապետյանին՝ Քոչարյանի անկումը

Ինչպես խոստացել էինք մեր նախորդ հրապարակման մեջ, այսօր բացում ենք փակագծերը և ներկայացնում «Հայաստան» դաշինքում տեղի ունեցող ներքին խմորումների ու ճգնաժամային իրավիճակի մասին մեր ունեցած ստույգ տեղեկությունները։

Վերջին օրերին քաղաքական շրջանակներում ակտիվորեն քննարկվում են «Հայաստան» դաշինքի ներսում տեղի ունեցող գործընթացները, որոնք, գտնվում են լրջագույն ճգնաժամի փուլում։ Ըստ շրջանառվող լուրերի՝ Ռոբերտ Քոչարյանը դաշինքում առկա խորը տարաձայնությունների և իր թիմի ներսում ստեղծված անկառավարելի իրավիճակի համար գլխավոր մեղավոր է համարում Սամվել Կարապետյանին։

Քոչարյանը համոզված է, որ դաշինքի՝ ընտրություններին մասնակցելու ձևաչափից մինչև վերջին զարգացումները, ուղղորդվել են հենց Սամվել Կարապետյանի կողմից։ Ավելին, Քոչարյանի շրջապատում կարծիք է շրջանառվում, որ հենց Կարապետյանի «ձեռքի գործն է» այն իրավիճակը, որն այսօր առկա է ընդդիմադիր միավորման ներսում։

Ուշագրավ է Աղվան Վարդանյանի՝ խորհրդարան վերադառնալու թեման։ Ռոբերտ Քոչարյանը, ըստ որոշ տեղեկությունների, այս քայլը ուղղակիորեն կապում է Սամվել Կարապետյանի անվան և նրա քաղաքական հաշվարկների հետ։ Իր մերձավորների շրջապատում Քոչարյանը չի թաքցնում իր զայրույթը՝ նշելով, որ դաշինքը փաստացի դուրս է եկել իր վերահսկողությունից, և որ «ամեն ինչ գնում է այն սցենարով, որը նախապես ծրագրել էր Կարապետյանը»։

Միաժամանակ, տելեգրամյան քոչարյանական «Բոլոլա» ալիքն արդեն իսկ հրապպարակում է արել դաշինքի ներսում տեղի ունեցող զավեշտալի ու խորհրդանշական փոփոխության վերաբերյալ․ Տելեգրամյան ալիքը՝ «Հայաստան» դաշինքի նախկին «Միասին կարող ենք» կարգախոսը փոխարինել է նորով՝ «Նարեկի հետ կարող ենք»-ով, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է դաշինքի կառավարման ղեկի իրական տեղափոխությունը։

Ստացվում է, որ նախկին նախագահը, ով ի սկզբանե հավակնում էր դառնալ ընդդիմադիր դաշտի միավորող ուժը, այսօր կանգնած է ներքին պառակտման փաստի առաջ։ Փաստացիորեն, դաշինքը կորցրել է իր միասնական ղեկավարումը, իսկ Քոչարյանի դժգոհությունները՝ ուղղված Սամվել Կարապետյանին, վկայում են այն մասին, որ «Հայաստան» դաշինքի ներսում կան հարցեր, որոնք դուրս են զուտ քաղաքական դիսկուրսից։

Ամփոփելով վերոնշյալը՝ կարելի է արձանագրել հետևյալը. թե երբ վերջնականապես կխորտակվի Ռոբերտ Քոչարյանի քաղաքական նավը, այլևս զուտ ժամանակի հարց է։ Որքան էլ փորձեն դաշինքի բոլոր ձախողումների համար մեղավոր կարգել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, փաստը մնում է փաստ՝ երրորդ նախագահի թիմը քաղաքական դաշտում շարունակում է մնալ անսասան և կուռ, մինչդեռ Քոչարյանն իր եսասիրության և քաղաքական ոչ պրոֆեսիոնալիզմի պատճառով ոչ միայն կորցրեց դաշինքը, այլև հայտնվեց լուսանցքում։ Այսօր արդեն ակնհայտ է՝ քաղաքական դաշտում Ռոբերտ Քոչարյան գործոնը դադարել է գոյություն ունենալուց։

Նկարը Տելեգրամյան Բոլոլա ալիքից՝

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով