Մեկ շաբաթից Արման Ծառուկյանը Միլուոկիում կայանալիք RAF 11 մրցաշարում մրցագորգ դուրս կգա Կոլբի Քովինգթոնի դեմ, որից հետո կսկսի նախապատրաստական փուլը UFC-ի մենամարտի համար, որն արդեն պաշտոնապես հաստատված է։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am կայքից։
Ծառուկյանը նաև խոստովանել է, որ թեև Ջասթին Գեյջիի հաղթանակի վրա խաղադրույք կատարելով շահել է գրեթե վեց միլիոն դոլար, կարիերայի տեսանկյունից իրեն ավելի ձեռնտու կլիներ, որ Իլիա Թոփուրիան մնար թեթև քաշային կարգի չեմպիոն։
«Գեյջիի հաղթանակն ինձ ձեռնտու չէ, որովհետև եթե Թոփուրիան հաղթեր, մենամարտը տասն անգամ ավելի հետաքրքիր կլիներ։ Ես ու Թոփուրիան պատմություն ունենք, և մեր մենամարտը կլիներ ամենաաղմկոտներից մեկը, իսկ Գեյջին արդեն սպառել է իրեն»,- հավելել է «Ախալքալաքցին», որի խոսքերն է մեջբերում FIGHT TIME-ը։
Ըստ շրջանառվող լուրերի՝ Արման Ծառուկյանն իր հաջորդ մենամարտը կարող է անցկացնել սեպտեմբերի 19-ին Լոս Անջելեսում կայանալիք UFC 331 մրցաշարում, իսկ նրա հավանական մրցակիցը BMF տիտղոսակիր Չարլզ Օլիվեյրան է, որի հաղթելու փորձ արդեն ունի հայ մարտիկը։

