Ադրբեջանում շտապել են հերքել հայկական Խոզնավարի գնդակոծության փաստը

Ադրբեջանի ՊՆ-ն շտապել է հերքել հայկական Խոզնավար գյուղի գնդակոծման փաստը։

Ինչպես ավելի վաղ տեղեկացվել էր, գյուղի գնդակոծության հետեւանքով տուժել է բնակելի շենք։ Բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան։

Հերքելով ակնհայտը՝ Բաքուն պնդում է, որ «հակառակ կողմը, նման կանխամտածված ապատեղեկատվություն եւ սուտ հաղորդումներ տարածելով, փորձում է խեղաթյուրված կարծիք ձեւավորել միջազգային հանրության մեջ եւ հիմքեր ստեղծել հետագա սադրանքների համար»։ Ընդ որում՝ հայկական Խոզնավար գյուղը անվանվում է «Խեզնավար»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով