Գազայի հատված օգնության մատակարարումը դադարեցնելու Իսրայելի որոշումը հավաքական պատժի ակտ է, եւ միջազգային հանրությունը պետք է անհապաղ ճնշում գործադրի Իսրայելի վրա՝ հումանիտար մատակարարումները տարածաշրջան վերականգնելու համար: Այսպիսի հայտարարություն է արել Oxfam միջազգային բարեգործական կազմակերպությունը։
«Մարդասիրական օգնությունը սակարկության առարկա չէ [հակամարտող կողմերի] վրա ճնշում գործադրելու համար, այլ ծանր եւ կյանքին սպառնացող հանգամանքներում ապրող քաղաքացիական անձանց հիմնարար իրավունքը: Գազայի բնակիչներն ամեն ինչի կարիք ունեն՝ խմելու ջրի, սննդի, հիգիենայի եւ առաջին անհրաժեշտության պարագաների, ինչպես նաեւ ջրի եւ էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնելու համար անհրաժեշտ սարքավորումների»,- նշել են Oxfam-ում՝ կոչ անելով միջազգային հանրությանը «անհապաղ ճնշում գործադրել Իսրայելի վրա եւ շտապ ապահովել մարդասիրական օգնության զանգվածային առաքումը պաղեստինյան անկլավի ողջ տարածքում»։
Կազմակերպությունը նաեւ նշել է, որ չնայած հրադադարի համաձայնագրի զգալի բարելավմանը, Գազայի հատվածում իրավիճակը շարունակում է մնալ աղետալի։ «Մենք տեսնում ենք լիակատար կործանման բացարձակապես ապոկալիպտիկ տեսարաններ եւ մոտալուտ սովի նշաններ։ Մարդասիրական օգնությունը, որը կարողացել է առաքվել հրադադարից հետո մի քանի շաբաթվա ընթացքում, որոշակի թեթեւացում է ապահովել, բայց դա կաթիլ է օվկիանոսում»,- ընդգծել են Oxfam-ում։

