«Արսեն Ղուկասյանի կալանքն անընդունելի է». Անհետ կորած զինծառայողների հարազատների ակցիան՝ դատախազության դիմաց

Զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատները հավաքվել են Գլխավոր դատախազության շենքի առաջ՝ աջակցելու 44-օրյա պատերազմում անհետ կորած եղբորորդուն փնտրող Արսեն Ղուկասյանին։

Հիշեցնենք, որ Արսեն Ղուկասյանը ՊՆ շենքի հետնամասում ռազմական ոստիկանների հետ միջադեպից հետո ձերբակալվել ու մեկ ամսով կալանավորվել է։

Լրագրողների հետ զրույցում 44-օրյա պատերազմում զոհված Լևոն Գալստյանի հորեղբայրը՝ Սերգո Գալստյանը, նշեց, որ անընդունելի է Ղուկասյանի կալանավորումը՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով