Գազային Իսրայելի հասցրած հարվածից զոհվել է հինգ պաղեստինցի լրագրող. Al Jazeera

Առնվազն հինգ պաղեստինցի լրագրող զոհվել է իսրայելական գրոհի հետեւանքով Գազայի հատվածի կենտրոնական մասում։ Այս մասին տեղեկացրել է Կատարի Al Jazeera հեռուստաալիքը։

Նրա տվյալներով՝ իսրայելցի զինվորականները հարված են հասցրել այն մեքենային, որն արբանյակային հեռարձակում էր ապահովում Quds News Network հեռուստաալիքի համար, որը գտնվում էր «Ալ-Ավդա» հիվանդանոցի առջեւ, փախստականների Նուսեյրաթ ճամբարի մոտ՝ անկլավի կենտրոնում։ Հեռուստաալիքը հաստատել է, որ զոհվել են հինգ լրագրողներ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով