Մեքենաների անվադողերի մաշվածության մասնիկները նանոպլաստիկներով աղտոտման ամենամեծ աղբյուրն են Ալպերում, վկայում է իրականացված նախագիծը:
Փորձագետ լեռնագնացները միավորվել են գիտնականների հետ՝ աղտոտող նյութերից զերծ նմուշներ հավաքելու համար եւ այժմ իրականացնում են նանոպլաստիկների առաջին գլոբալ գնահատումը, որոնք հեշտությամբ քամու օգնությամբ տարածվում են ամբողջ աշխարհում:
«Scientific Reports» ամսագրում հրապարակված հետազոտության շրջանակում գիտնականները նանոպլաստիկ են հայտնաբերել 14 վայրերից հինգում, ֆրանսիական, շվեյցարական եւ իտալական Ալպերում:
Ամենատարածված նանոպլաստիկը եղել են անվադողերի մասնիկները (41 տոկոս), որին հաջորդում են պոլիստիրոլը (28) եւ պոլիէթիլենը (12): Աշխարհի 1,6 միլիարդ մեքենաների յուրաքանչյուր անվադող կարող է կորցնել 4 կիլոգրամ իր կյանքի ընթացքում եւ կարող է լինել նանոպլաստիկից աղտոտման ամենամեծ աղբյուրը:
2025թ. Մթնոլորտային պլաստիկի գլոբալ հետազոտությունը նախատեսում է լրացուցիչ նմուշներ ստանալ Շպիցբերգենից եւ Իսլանդիայից Արկտիկայում, ինչպես նաեւ Էվերեստից, Հնդկաստանից, Վայոմինգից եւ Ալյասկայից ԱՄՆ-ում եւ Կանադայի հյուսիսից, ինչպես նաեւ եվրոպական նմուշներ իսպանական Պիրենեյներից, Լեհաստանից եւ Նորվեգիայից:

