Վերջերս Քենիայում հայտնաբերված ոտնահետքերն ապացուցում են այն մասին, որ հնագույն մարդու երկու տարբեր տեսակներ միաժամանակ քայլել են նույն հողի վրա 1,5 միլիոն տարի առաջ։
Հետազոտողներն ասում են, որ հետքերը պատկանում են Homo erectus եւ Paranthropus boisei տեսակներին եւ հողի վրա թողնվել են նույն ժամին կամ նույն օրը, ինչը նոր գաղտնիքներ է բացահայտում այն մասին, թե ինչ է կատարվել այն ժամանակ, երբ նրանց ճանապարհները հատվել են։
Հետազոտության համաձայն, որի արդյունքները հրապարակվել են Science ամսագրում, ոտնահետքերը հայտնաբերվել են Քենիայի հյուսիսում, լճի մոտ, չորացած ցեխի վրա։
Ուսումնասիրելով հետքերի ձեւը՝ գիտնականները հայտնաբերել են, որ այդ երկու հետքերը տարբերվում են միմյանցից։ Նրանք պարզել են, որ լավագույն բացատրությունն այն է, որ հետքերը թողել են երկու տարբեր տեսակներ։
Հետազոտությունը նպաստում է այն բանին, որ անթրոպոլոգները եւ պալեոնթոլոգներն ավելի լավ հասկանան, որ մարդու հնագույն ցեղակիցները, հավանաբար, փոխգործակցել եւ համագոյակցել են։ Ավելի լայն իմաստով՝ դա բարձրացնում է հարցեր այն մասին, թե ինչ հարաբերություններ են ունեցել այդ տեսակները։

