Երևանի ավագանու հերթական նիստի օրակարգում ներառված է մետրոյի Աջափնյակի կայարանը «չկառուցելու» հարցը. ավագանու անդամ

Երևան քաղաքի ավագանու հերթական նիստի օրակարգում ներառված է մետրոն «չկառուցելու» հարցը, որը բացատրվում է հետևյալ կերպ:

«Պետության կողմից Երևանի քաղաքապետին պատվիրակված լիազորությունների կատարման ընդհանուր բյուջեն նվազեցնել 3,125,040.0 հազ. դրամով, որի համատեքստում կնվազի Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների կառուցման համար նախատեսված բյուջեն՝ 5,266,490.0 հազ.դրամով՝ հաշվի առնելով, որ Երևանի մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանի նախագծի համալիր փորձաքննությունը ստացվել է 2025 թվականի հունիսի 9-ին, և այն, որ ծրագրի իրականացման հաջորդ փուլի աշխատանքները պայմանավորված են նախագծի վերջնական հաստատման հետ, ուստի այդ մասով նախատեսված ֆինանսական միջոցների ամբողջական օգտագործումն ընթացիկ տարում իրատեսական չէ»։

Նիկոլ Փաշինյան, լավ չհասկացաք հիմա, որ մետրոյի կառուցման աշխատանքներն էլի չեք անելու ո՞վ է մեղավոր Դու՞ք, Ավինյա՞նը , թե բոլո՞րդ՝ Դուք , Վազգեն Սարգսյանի եղբայրը, Ավինյանը, ՔՊ բոլորդ միասին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով