Զելենսկի․ Ռուսաստանը Հյուսիսային Կորեայից ստացել է լրացուցիչ բալիստիկ հրթիռներ

Մենք ունենք Ռուսաստանի ներքին հարցումների տվյալներ, որ արդեն հիմա այնտեղ աճում է պատերազմի ավարտը ցանկացող մարդկանց թիվը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։«Եվ դա պետք է ավելի զգալի լինի։ Այնպես, որ Պուտինը, և նրա վարչակազմը, և նրա ԱԴԾ-ականները, և բոլորը հասկանան, որ խաղաղությունից բացի այլընտրանք չկա։Ռուսաստանի պատմության մեջ առաջին անգամ նրանք արդեն չունեն անվտանգ ռազմավարական թիկունք։ Եվ առաջին անգամ նրանք չեն կարող պատերազմել առանց Հյուսիսային Կորեայի օգնության։Հիմա պատրաստվում են իրենց տարածքում տեղակայել կորեացիների լրացուցիչ զորախումբ։ Հյուսիսային Կորեայից ստացել են լրացուցիչ բալիստիկ հրթիռներ», — նշել է նա։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով