Թրամփը շատ գեղեցիկ է անվանել Ղրիմը, սակայն երկու անգամ վրիպել է՝ ասելով, որ թերակղզին գտնվում է օվկիանոսում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ղրիմն անվանել է շատ գեղեցիկ, սակայն երկու անգամ վրիպել է՝ ասելով, որ թերակղզին գտնվում է օվկիանոսում։

«Այն հիանալի է։ Դա ցամաքի մի հսկայական հատված է, որը ձգվում է ուղիղ դեպի օվկիանոս, ուղիղ դեպի Սև ծով, այնքան գեղեցիկ է։ Նկատի ունեմ, որ այն այնքան հիանալի է», — ասել է նա ամերիկացի լրագրող Մարկ Լևինին տված հարցազրույցում։

Թրամփը նշել է, որ ամերիկյան լրատվամիջոցները հաճախ քննադատում են իրեն Ռուսաստանի նկատմամբ չափազանց մեղմ լինելու համար։ «Եվ հետո ասում են, որ Դոնալդ Թրամփը [Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի] ընկերն է։ Ես չեմ նրան տվել Ղրիմըլ։ Ղրիմը հսկայական տարածք է, ես կասեի, որ այն Տեխասի չափ է կամ նման մի բան, ուղղակի օվկիանոսի մեջտեղում», — շարունակել է ամերիկացի առաջնորդը։ «Այն հիանալի է, և նրանք այն տվել են [ԱՄՆ նախկին նախագահ Բարաք] Օբամայի շնորհիվ։ Եվ մամուլը նույնիսկ չի խոսում դրա մասին», — ասել է նա։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով