Իսրայելական գրոհները սպառնալիքի տակ են դնում հրադադարը Լիբանանի հարավում. Al Jazeera

Իսրայելական շարունակվող գրոհները սպառնում են հրադադարին Լիբանանի հարավում։ Այսպիսի կարծիք է հայտնել Կատարի Al Jazeera հեռուստաալիքը։

Նրա տեղեկացմամբ՝ Իսրայելի բանակը եւ լիբանանյան շիական «Հեզբոլլահ» շարժման ստորաբաժանումները հարվածներ են փոխանակել։ Իսրայելայան ծանր գրոհների հետեւանքով զոհվել է առնվազն 11 մարդ, ինչը սպառնալիքի տակ է դրել հրադադարը, որն ուժի մեջ է մտել անցած շաբաթ, նշել է հեռուստաալիքը։

Իսրայելի Պաշտպանության բանակի Գլխավոր շտաբի պետ Գերցի Հալեւին դեկտեմբերի 2-ի խորհրդակցության ժամանակ, որը տեղի է ունեցել իսրայելական բանակի Հյուսիսային հրամանատարության շտաբում, հայտնել է, որ զինվորականները «վճռականորեն կպատասխանեն «Հեզբոլլահ» շարժման կողմից հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումներին»։

Նոյեմբերի 26-ին Իսրայելը եւ «Հեզբոլլահը» հայտարարել են հրադադարի մասին լիբանանա-իսրայելական սահմանին։ Խաղաղ պայմանավորվածությունները նախատեսում են իրենց տարածքի հանդեպ վերահսկողության վերականգնում Լիբանանի ուժերի կողմից 60 օրվա ընթացքում, ինչից հետո իսրայելական բանակն աստիճանաբար դուրս կգա լիբանանյան տարածքից, իսկ քաղաքացիական անձինք երկու կողմից շուտով կկարողանան անվտանգ տուն վերադառնալ եւ սկսել իրենց բնակավայրերի վերականգնումը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով