Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտնել է, որ այն երկրները, որոնք կմասնակցեն ԱՄՆ ռազմական գործողություններին Իրանի դեմ կամ կօգնեն հարվածներ հասցնել հանրապետությանը, կարող են դառնալ իրանական զինված ուժերի «օրինական թիրախներ»։
Ելույթ ունենալով Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) ԱԳ նախարարների խորհրդի նիստում՝ Արաղչին հայտնել է, որ Թեհրանն իրեն իրավունք է վերապահում ինքնապաշտպանության շրջանակում միջոցներ ձեռնարկել և միջազգային պատասխանատվություն կդնի այն կողմերի վրա, որոնք կմասնակցեն «Իրանի դեմ ագրեսիային»։
Իրանի արտաքին գործերի նախարարը կոչ է արել ՇՀԿ երկրներին աջակցել դիվանագիտությանը և հանդես գալ պետությունների ինքնիշխանության պահպանման օգտին։
ԱՄՆ-ը և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են ռազմական գործողություն Իրանի դեմ։ Հրադադարի վերաբերյալ ժամանակավոր համաձայնությունից հետո Վաշինգտոնը հուլիսին վերսկսել է հարվածներն Իրանի դեմ՝ հայտարարելով, որ Թեհրանը խախտել է Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության հարցում ձեռք բերված պայմանավորվածությունները։

