Իրաքը նախազգուշացրել է լուրջ հետեւանքների մասին, եթե միջազգային հանրությունը լռի Իրանի հարվածների հաշվով

Իրաքի վարչապետի մամուլի ծառայությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում նախազգուշացրել է լուրջ հետեւանքների մասին, եթե միջազգային հանրությունը լռի Իրանին Իսրայելի հարվածների հաշվով։

«Օկուպացիոն սիոնիստական կազմավորումը շարունակում է իր ագրեսիվ քաղաքականությունը եւ ընդլայնում հակամարտությունը տարածաշրջանում աղաղակող հարձակումների օգնությամբ, որոնք կատարում է անպատիժ։ Այս անգամ նա իր ագրեսիան ուղղել է Իրանի Իսլամական Հանրապետության դեմ՝ այսօր վաղ առավոտյան ավիահարված հասցնելով իրանական օբյեկտներին։

Իրաքն ավելի վաղ նախազգուշացրել էր լուրջ հետեւանքների մասին, եթե միջազգային հանրությունը լռի Իրանի հարվածների հաշվով, ներառյալ նրա հարձակումները մեր ժողովրդի դեմ Պաղեստինում, Լիբանանում, Սիրիայում, իսկ հիմա էլ նոր ագրեսիա Իրանի դեմ։

Իրաքը վճռականորեն դատապարտում է այդ հարձակումը՝ իր համերաշխությունը հայտնելով Իրանի Իսլամական Հանրապետությանը։ Իրաքը հաստատում է իր անփոփոխ դիրքորոշումը, կոչ է անում հրադադարի Գազայում եւ Լիբանանում, եւ համառորեն կոչ է անում տարածաշրջանում կայունության աջակցման համապարփակ եւ միջազգային ջանքերի»,- նշվել է Իրաքի կառավարության հայտարարությունում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով