Լայպցիգի օդանավակայանը ժամանակավորապես փակվել է պայթուցիչով ԱԹՍ-ի պատճառով

Օգոստոսի 5-ին՝ կեսգիշերից քիչ առաջ, Լայպցիգ/Հալլե օդանավակայանի տարածքում անօդաչու թռչող սարք է հայտնաբերվել։ BILD-ի փոխանցմամբ՝ դրան կցված է եղել նաև պայթուցիչով անհայտ զանգվածի առարկա։ Քննիչները ենթադրում են, որ դա պայթուցիկ սարք է։

Պայթուցիչով ԱԹՍ-ն ընկած է եղել Antonov տեսակի ուկրաինական բեռնատար ինքնաթիռի անմիջական հարևանությամբ։ Գերմանիայի ոստիկանությունը սակրավորներ է ուղարկել դեպքի վայր և ծրագրել է վերահսկելի պայթեցմամբ ոչնչացնել ԱԹՍ-ն։ BILD-ի տվյալներով՝ գործընթացում ներգրավվել է հեռակառավարվող ռոբոտ-սակրավոր։ Դեռևս անհայտ է՝ պայթյուն իրականացվել է, թե ոչ։

Անօդաչու սարքի հայտնաբերումից հետո օդանավակայանը դադարեցրել է թռիչքները մինչև ժամը 1:55-ը։ Բեռնատար ինքնաթիռներից մեկը ստիպված է եղել գնալ երկրորդ պտույտի։ Դրանից կարճ ժամանակ անց, BILD-ի տեղեկություններով, օդանավակայանից մոտ 6 կիլոմետր հեռավորության վրա՝ 400 մետր բարձրության վրա, այն բախվել է դեռևս չբացահայտված օբյեկտի։ Ինքնաթիռը վայրէջք է կատարել Հանովերում, որտեղ դրա առջևի մասում թեթև վնասվածքներ են հայտնաբերվել։

Ոստիկանությունը չի բացառում, որ դա դիվերսիոն ակտ է եղել։ Ընթանում են անօդաչու սարքի օպերատորի որոնողական աշխատանքները։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով