Լիտվան կխստացնի հսկողությունը ԵՄ-ից Ռուսաստան և Բելառուս բեռնափոխադրումների նկատմամբ

Լիտվայի մաքսատունը, կիրառելով ԵՄ-ի պատժամիջոցները Ռուսաստանի և Բելառուսի նկատմամբ, կուժեղացնի ԵՄ-ից արտահանման հսկողությունը և կսկսի ֆիզիկապես ստուգել երկակի նշանակության ապրանքները:

Խոսքն այն բեռների մասին է, որոնք կարող են օգտագործվել ռազմական նպատակներով կամ ռազմական նշանակության ապրանքների արտադրության համար։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու էլեկտրոնային ապրանքների արտահանմանը, ինչպիսիք են չիպերը, միկրոսխեմաները և այլ էլեկտրոնային բաղադրիչներ:

Պատժամիջոցների կարգավորման ենթակա ապրանքները, ինչպիսիք են բուժախտորոշիչ սարքավորումները, տարբեր մեխանիզմները և դրանց մասերը, նույնպես կենթարկվեն խստացված հսկողության։

Գերատեսչությունում հիշեցրել են, որ ԵՄ-ից Ռուսաստան և Բելառուս արտահանվող բոլոր ապրանքների շուրջ 90%-ն անցնում է Լիտվայի հետ այդ երկրների սահմանով։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով