Կանադան դատի է տվել Google-ին․ ի՞նչն է պատճառը

Կանադան դատի է տվել ամերիկյան Alphabet կորպորացիային (Google-ի սեփականատերն է) առցանց գովազդի շուրջ վեճի պատճառով։ Օտտավան պնդում է, որ տեխնոլոգիական հսկան չարաշահում է իր դիրքերն առցանց գովազդի շուկայում, հայտնում է Կանադայի մրցակցության բյուրոն։

«Մրցակցության բյուրոն դատի է տալիս Google-ին Կանադայում իր առցանց գովազդային տեխնոլոգիական ծառայությունների հակամրցակցային վարքագծի համար: Մանրակրկիտ հետաքննությունից հետո Բյուրոն դիմում է ներկայացրել Մրցակցության տրիբունալ՝ ձգտելով շտկել [ընկերության] վարքագիծը՝ ելնելով կանադացիների շահերից»,- ասվում է Բյուրոյի տարածած հաղորդագրությունում։

Google-ին մեղադրում են, որ որպես Կանադայում առցանց գովազդային ծառայությունների հիմնական մատակարար, տեխնոլոգիական հսկան չարաշահում է իր դիրքը և շուկայի մյուս խաղացողներին թույլ չի տալիս հավասար պայմաններով մրցակցել։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով