Հայաստանի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Ղազախստանի հավաքականը

Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիան համաձայնության է հասել է հոլանդացի Ջոն վան’տ Սխիպի հետ ազգային թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակելու հարցում, հաղորդում է Ֆեդերացիայի կայքը։Պաշտոնապես պայմանագիրը կձեւակերպվի Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գործադիր կոմիտեի հետ համաձայնեցնելուց հետո։Ջոն վան’տ Սխիպը մարզչական կարիերան սկսել է Ամստերդամի «Այաքսի» համակարգում։ Հավաքականների մակարդակում նա գլխավորել է Հունաստանի եւ Հայաստանի ազգային թիմերը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով