Հերթական համակարգչային հափշտակությունն է եղել բանկի հաճախորդի նկատմամբ․ նրա անունով խոշոր վարկ են ձևակերպել

Օգոստոսի 5-ին հերթական համակարգչային հափշտակության դեպքն է տեղի ունեցել «Ամիօ» բանկի հաճախորդի նկատմամբ, հաղորդում է Shamshyan.com—ը։Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային վարչություն է դիմել Շիրակի մարզի 55-ամյա մի տղամարդ և հայտնել, որ հուլիսի 7-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, 2 տարբեր հեռախոսահամարներից զանգահարել են իրեն, ապա ներկայացել որպես «Թիմ Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի աշխատակից ու հայտնել են, որ կապերը բարելավելու նպատակով անհրաժեշտ է իր բջջային հեռախոսում կատարել կարգավորումներ։Արդեն քրեական ոստիկաններին տղամարդը հայտնել է, որ դրանից հետո իրեն ակնհայտ հանգամանքներում «Ամիօ» բանկ ՓԲԸ-ից իր անունով ձևակերպվել է խոշոր չափի գումարի վարկ, որն այնուհետև փոխանցվել է իրեն անծանոթ այլ հաշվեհամարների։ Իսկ այդ մասին ինքը տեղեկացել է օգոստոսի 2-ին, երբ իր բջջային հեռախոսին հաղորդագրություն է ստացել։Դեպքի փաստով Շիրակի մարզային քրեական ոստիկանությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով