«Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցը կրկին կգործի. կասեցումը վերացվել է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «Հեքիաթային կիրճ» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեության կասեցումը (Կոտայքի մարզ, գ. Աղավնաձոր, «Ղշով աղբյուր» թաղամաս): Այս մասին տեղեկանում ենք ՍԱՏՄ-ից։

Կրկնակի ստուգմամբ արձանագրվել է, որ այստեղ հայտնաբերված խախտումները վերացվել են:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով