ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արտաշես Թումանյանն ազատվել է Վարչապետի խորհրդականի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից։«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Վարչապետի խորհրդականի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թումանյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,–ասված է որոշման մեջ։Նշենք, որ Արտաշես Թումանյանը Հայաստանի պետական կառավարման համակարգի հնաբնակներից է։Նա երկու անգամ (1990-ին և 1995–ին) ընտրվել է Հայաստանի խորհրդարանի պատգամավոր։
2026-08-10

