Հնդկական արտադրության առաջին ատոմային հարվածային սուզանավը պատրաստ կլինի մինչեւ 2036թ.։ Այս մասին տեղեկացրել է Հնդկաստանի ՌԾՈւ հրամանատար, ծովակալ Դինեշ Տրիպատին։
Նրա խոսքով՝ այս ծրագիրն արժանացել է Հնդկաստանի կառավարության հավանությանը։ «Հայրենական արտադրության առաջին ատոմային հարվածային սուզանավը պատրաստ կլինի մինչեւ 2036թ., երկրորդը՝ հաջորդ երկու տարիներին»,- Տրիպատիի խոսքերը մեջբերել է India Today հեռուստաալիքը։
«Այդ սուզանավերը էապես կբարձրացնեն ՌԾՈւ ունակությունը եւ կցուցադրեն նրա հզորությունը ազգային շահերը պաշտպանելիս»,- ընդգծել է ծովակալը։ Նա ավելացրել է, որ Հնդկաստանի սուզանավերի նավատորմը հակակշիռ է ծառայում Չինաստանի եւ Պակիստանի աճող ակտիվությանը Հնդկական օվկիանոսում։
Նա հիշեցրել է օգոստոսին Arighaat երկրորդ ատոմային սուզանավի շահագործման մասին, որից նոյեմբերին արձակվել է К-4 բալիստիկ հրթիռ թռիչքի 3,5 հազար կիլոմետր հեռահարությամբ։ Տրիպատին տեղեկացրել է, որ փորձարկումը հաջող է անցել։

