Ավելի քան 50 օր է, ինչ գրեթե ոչ մի մթերք Գազայի հատվածի հյուսիս չի հասնում։ Պաղեստինյան տարածքներում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) տնօրեն Անտուան Ռենարի խոսքերով, Գազայում տեսած ավերածությունների և սովի մակարդակն ավելի վատն է, քան երբևէ:
«Մարդիկ այլեւս չեն կարողանում գլուխ հանել ստեղծված իրավիճակից։ Մթերք գրեթե չի գալիս, իսկ շուկաները դատարկ են։ Նոյեմբերին մոտ 815,000 մարդ պարենային օգնություն է ստացել ՊՀԾ-ից, նրանցից հազիվ կեսը, ովքեր դրա կարիքն ունեն»,- ասել է նա կազմակերպության X էջում տեղադրված տեսանյութում:
Նա գնահատում է, որ Պաղեստինում մոտ 2,2 միլիոն մարդ սննդի սուր պակաս է զգում:

