Մաքգրեգորն ու Նուրմագոմեդովը հրավիրված են Ռոնալդուի հարսանիքին

Խառը մենամարտերի (ММА) աստղեր, UFC-ի նախկին չեմպիոններ Քոնոր Մաքգրեգորն ու Խաբիբ Նուրմագոմեդովը հրավիրված են Պորտուգալիայի հավաքականի եւ սաուդյան «Ալ Նասրի» 41-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի եւ 32-ամյա Ջորջինա Ռոդրիգեսի հարսանիքին, հաղորդում է MMAWeekly-ն։

Հրավիրվածների մեջ են նաեւ երաժիշտներ Դրեյքը, Ռիհանան, Ջենիֆեր Լոպեսը, բլոգեր IshowSpeed–ը, հեռուստահաղորդավար Փիրս Մորգանը։ Պսակադրությունը տեղի կունենա օգոստոսի 8-ին Ֆունշալի  (Պորտուգալիա) եկեղեցում, իսկ հարսանյաց հանդեսը՝ նույն քաղաքի Savoy Palace 5-աստղանի հյուրանոցում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով