Մեծ Բրիտանիան դադարեցնում է ծրագրային աջակցությունը Վրաստանի կառավարությանը

Մեծ Բրիտանիան դադարեցնում է Վրաստանի կառավարությանն ուղղված բոլոր ծրագրերի աջակցությունը, ասված է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Լամմիի հայտարարության մեջ։

«Վրացական իշխանությունների կողմից ցուցարարների և լրագրողների նկատմամբ բռնության ցնցող տեսարաններն անընդունելի են և պետք է դադարեցվեն։

Այս գործողությունները արատավորում են Վրաստանի միջազգային հեղինակությունը և հակասում են իր եվրոպական ապագայի նկատմամբ Վրաստանի սահմանադրական հավատարմությանը:

Այս զարգացումների լույսի ներքո Մեծ Բրիտանիան անհապաղ կդադարեցնի ծրագրային աջակցությունը Վրաստանի կառավարությանը, կսահմանափակի պաշտպանական համագործակցությունը «Վրացական երազանքի» կառավարության ներկայացուցիչների հետ այնքան ժամանակ, քանի դեռ չի դադարեցվել եվրոպական ժողովրդավարական նորմերից և ազատություններից այդ հեռացումը:

«Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Վրաստանի ժողովրդին իրենց երկրի ապագան ընտրելու իրավունքում»,- ասվում է Լամմիի հայտարարության մեջ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով