Մեկ օրում Գազային հասցված իսրայելական հարվածների զոհ է դարձել 50 պաղեստինցի. Al Jazeera

Առնվազն 50 պաղեստինցի զոհվել է երեքշաբթի Գազայի հատվածին հասցված իսրայելական հարվածների հետեւանքով։ Այս մասին վկայում են Կատարի Al Jazeera հեռուստաալիքի հրապարակած տվյալները։

Բացի այդ, նրա տեղեկացմամբ՝ չորեքշաբթի օրվանից ռմբակոծությունների եւ հրետանային հրետակոծությունների զոհ է դարձել առնվազն 11 մարդ։ Գազա քաղաքում հինգ հոգի սպանվել է Էզ-Զեյթունի շրջանում ավիահարձակման հետեւանքով, մեկ հոգի զոհվել է Շեյխ-Ռադվան շրջանում բնակելի տան գնդակոծությունից։ Երկու հոգի սպանվել է փախստականների Էլ-Բուրեյջ ճամբարի շենքին հասցված հարվածից պաղեստինյան անկլավի կենտրոնում։ Երեք հոգի զոհվել է Դեյր-էլ-Բալահ քաղաքում տան գնդակոծության հետեւանքով։ Բոլոր դեպքերում եղել են տուժածներ, բայց նրանց թիվը չի նշվում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով