ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ԱՄՆ-ում կհանդիպի պետքարտուղարի, Պենտագոնի ղեկավարի և Թրամփի խորհրդականի հետ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ապրիլի 24-ին և 25-ին կայցելի Վաշինգտոն, չորեքշաբթի հայտնել է Բրյուսելում Հյուսիսատլանտյան դաշինքի կենտրոնակայանի մամուլի ծառայությունը։

«Գլխավոր քարտուղարը կհանդիպի պետքարտուղար Մարկո Ռուբիոյի, պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Վալցի հետ»,- ասվում է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով