Երբեմն որոշ ընդդիմադիր շրջանակների խոսոuյթում այնքան «նիկոլիզմ» կա, որ բնական հարց է առաջանում․ եթե քաղաքական մոտեցումները, հատկապես ազգային հարցերի շուրջ, գրեթե նույնական են իշխանության մոտեցումներին, ապա ո՞րն է առաջարկվող այլընտրանքը։
Քաղաքական այլընտրանքը միայն այլ անուն կամ դեմք չէ․ այն առաջին հերթին այլ գաղափարախոսություն, արժեհամակարգ և քաղաքական ուղղություն է։
Եթե ընդդիմությունը հասարակությանը խոստանում է վաղը իրականացնել այն, ինչ իշխանությունն արդեն իրականացնում է այսօր, ընտրողը տրամաբանորեն նախընտրում է բնօրինակը, ոչ թե դրա պատճեն։
Իշխանությանը հաղթելու համար պետք է ոչ թե նմանվել նրան, այլ առաջարկել հստակ և սկզբունքային այլընտրանք․ Հենրիխ Դանիելյան
2026-08-12

