Չեխիայում բանակային ուղղաթիռի կործանման հետևանքով մեկ մարդ է զոհվել։ Այս մասին հայտնել է «Idnes» լրատվական պորտալը։
Չեխիայի զինված ուժերի մամուլի ծառայությունն ավելի վաղ տեղեկացրել էր ամերիկյան արտադրության «Venom» ուղղաթիռի կործանման մասին, նշելով, որ կործանման պահին ուղղաթիռում հինգ զինծառայող է եղել։ Պատահարը տեղի է ունեցել երկրի հարավ-արևելքում գտնվող Նամեշտ նադ Օսլավոու քաղաքում։
Չեխիայի ռազմաօդային ուժերն ունեն «UH-1Y Venom» տեսակի ութ և «AH-1Z Viper» տեսակի չորս ուղղաթիռ։

