Պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ բանտը միշտ չէ, որ դառնում է քաղաքական գործչի կենսագրության ավարտը։ Հաճախ եղել են դեպքեր, երբ իշխանությունները փորձել են ազատազրկման միջոցով լռեցնել իրենց ընդդիմախոսներին, սակայն արդյունքում նրանք ոչ թե մոռացվել, այլ վերածվել են քաղաքական խորհրդանիշների։
Այսօր հասարակության մեջ ձևավորվել է կարծրացած համոզմունք, որ Armen Ashotyanի նկատմամբ քրեական հետապնդումն ու շարունակվող ազատազրկումը պայմանավորված են միմիայն քաղաքական շարժառիթներով։ Այդ պատճառով էլ շատերի համար նա դարձել է քաղաքական հետապնդման խորհրդանիշ:
Եթե այդ ընկալումը շարունակի խորանալ, ապա նրա ազատազրկումը կարող է ոչ թե լռեցնել, այլ, ընդհակառակը, ավելի ամրապնդել նրա քաղաքական կշիռն ու նշանակությունը։
Պատմությունը հաճախ իր գնահատականները տալիս է ավելի ուշ, քան դատարանները։
Ազատություն քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին։
Վահագն Սարոյան

