Պուտինի եւ Թրամփի հանդիպման վայրի ընտրությունն ապտակ է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին․ El Confidencial

Բուդապեշտի ընտրությունը որպես Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի միջեւ առաջիկա հանդիպման վայր ապտակ է Եվրամիությանը եւ ՆԱՏՕ-ին։ Այս կարծիքն է հնչեցվել իսպանական El Confidencial թերթի հոդվածում։

Ըստ թերթի՝ երկու առաջնորդների միջեւ նախորդ օրը կայացած զրույցի նախնական արդյունքը խոստումնալից չի թվում ո՛չ Ուկրաինայի, ո՛չ էլ ԵՄ-ի համար։ Թերթի կարծիքով՝ Եվրոպան չի կարող սահմանափակվել միայն Ուկրաինայի շուրջ զարգացումները դիտարկելով՝ հաշվի առնելով իր սեփական շահերը։

Հոկտեմբերի 16-ին, Պուտինի հետ զրույցից հետո, Թրամփը հայտնել է, որ իրենք համաձայնել են հանդիպել Հունգարիայի մայրաքաղաքում մոտ ապագայում։ ԱՄՆ նախագահը հետագայում պարզաբանել է, որ դա կարող է տեղի ունենալ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում։

Զրույցում քննարկվել են ուկրաինական հակամարտության կարգավորումը, Վաշինգտոնի կողմից Կիեւ Tomahawk հրթիռների հնարավոր մատակարարումը, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ երկկողմ հարաբերությունները եւ Գազայի հատվածում տիրող իրավիճակը։ Զրույցից հետո նախագահները համաձայնել են պահպանել կապը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով