Ռուսաստանի փոխվարչապետ և տրանսպորտի նախկին նախարար Վիտալի Սավելևը հայտարարել է, որ Ռուսաստանում, ըստ ամենայնի, ձեռնամուխ կլինեն գերձայնային մարդատար ինքնաթիռի մշակմանը։
Ըստ Սավելևի՝ գերձայնային ուղևորատար Ту-144-ը և Concorde-ն փոքր-ինչ առաջ են անցել իրենց ժամանակից, ընդսմին ռուսական ավիացիոն արդյունաբերությունը կվերադառնա նման ինքնաթիռների ստեղծման հարցին, քանի որ ապագան դրանցն է, հայտնում է naked-science-ը։ Բացի դրանից, երկրի կենտրոնական հատվածից դեպի Հեռավոր Արևելք 8-10 ժամ թռիչքը չափազանց երկար է։
Ավելի վաղ Սավելևը նշել էր, որ Ռուսաստանը չի կարող յոլա գնալ առանց գերձայնային քաղաքացիական ավիացիայի զարգացման։ Ավելին, նա շեշտել է, որ Ту-144-ի պես նոր գերձայնային ուղևորատար ինքնաթիռ ստեղծելու համար նոր տեխնոլոգիական բազան ունի բոլոր անհրաժեշտ նվաճումները։

