Ռուսաստանի բանակը հայտնել է Դոնեցկի Բլագոդատնոյե գյուղը գրավելու մասին

Ռուսաստանի բանակը հայտնել է Դոնեցկի Բլագոդատնոյե գյուղը վերահսկողության տակ վերցնելու մասին։

Հաղորդվում է, որ մարտական գործողություններն իրականացրել է «Վոստոկ» խմբավորումը։

«Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Կոնստանտինոպոլ, Վրեմևկա, Նեսկուչնոյե և Բոգատիր բնակավայրերի տարածքներում ջախջախիչ հարված է հասցվել Ուկրաինայի զինված ուժերի մեքենայացված բրիգադի կազմավորումներին և տարածքային պաշտպանության երկու բրիգադի։ Հակառակորդի գրոհային խմբերի երկու հակագրոհները հետ են մղվել»,- ասվում  է ՌԴ ՊՆ հայտարարության մեջ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով