«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ 1 տարեկան երեխա է տեղափոխվել՝ բազմակի վնասվածքներով ու սրտի կանգով

Հուլիս 13-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ է տեղափոխվել մեկ տարեկան երեխա՝ բազմակի վնասվածքներով և սրտի կանգով:

Իրականացվել են անհրաժեշտ բոլոր վերակենդանացման միջոցառումները, սակայն վնասվածքների ծանրության պատճառով երեխայի սրտի գործունեությունը վերականգնել չի հաջողվել, արձանագրվել է կենսաբանական մահ։

Այս մասին հայտնում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից:

Ըստ ավելի վաղ մամուլում տարածված տեղեկությունների՝ երեխան ընկել է 3-րդ հարկի լուսամուտից:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով