Տիբեթում երկրաշարժից հետո գրանցվել են 515 հետցնցումներ

Չինացի սեյսմոլոգներն արդեն 515 հետցնցում են գրանցել Տիբեթի ինքնավար շրջանի աղետի գոտում, որոնք տեղի են

ունեցել վերջին 24 ժամվա ընթացքում հիմնական, ավերիչ երկրաշարժից հետո: Այս մասին հայտնել է Չինաստանի

կենտրոնական հեռուստատեսությունը։

Նշվել է, որ Շիգաձե քաղաքի տարածքում շարունակական սեյսմիկ ակտիվության դեպքերի 95 տոկոսը եղել են 3,0 մագնիտուդի ցածր ցնցումներ։ Դրանցից ամենաուժեղը հասել է 4,4 մագնիտուդի։

Հունվարի 7-ի առավոտյան Տիբեթի ինքնավար շրջանում երկրաշարժ է տեղի ունեցել։

Սեյսմիկ ակտիվությունը հանգեցրել է բազմաթիվ բնակելի շենքերի եւ ենթակառուցվածքների ավերման։ Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել է ավելի քան 400 զինվորական։ Մարդիկ

տարհանվել են աղետի գոտուց։ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կարգադրել է առավելագույն ջանքեր

գործադրել հետեւանքները վերացնելու համար։

ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալներով՝ Չինաստան-Նեպալ սահմանին տեղի ունեցած երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7,1։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Շիգաձեից (80 հազար բնակչությամբ) 163 կմ հարավ-արեւմուտք, օջախը գտնվել է 10 կմ խորությունում։ Պեկինում ՌԴ դեսպանատան տվյալներով՝ սեյսմիկ ակտիվության գոտում ռուսների մասին տեղեկություն չի եղել։ Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ զոհվել է առնվազն 126 մարդ, եւս 188-ը տուժել է։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով