Քելոգը կայցելի Գերմանիա, Բելգիա եւ Ուկրաինա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Քիտ Քելոգը փետրվարի 13-22-ը կայցելի Գերմանիա, Բելգիա եւ Ուկրաինա՝ ուկրաինական հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերը քննարկելու համար։ Այս մասին նշվել է պետդեպարտամենտի մամուլի ծառայության չորեքշաբթի տարածած հաղորդագրությունում։

«Նախագահի օգնական եւ Ռուսաստանի եւ Ուկրաինայի հարցերով հատուկ բանագնաց Քիտ Քելոգը փետրվարի 13-22-ը կայցելի Գերմանիա, Բելգիա եւ Ուկրաինա՝ Ուկրաինայում ուժեղ դիրքերից խաղաղություն ապահովելու եւ ԱՄՆ ազգային անվտանգության շահերը պաշտպանելու նախագահ Թրամփի նպատակին հասնելու համար»,- նշվել է փաստաթղթում։ Քելոգը «կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին եւ կայցելի ՆԱՏՕ եւ ԵՄ կենտրոնակայան Բրյուսելում, որտեղ կհանդիպի դաշնակիցների եւ գործընկերների հետ ողջ Եվրոպայից, որոնք ցանկանում են աշխատել Միացյալ Նահանգների հետ»՝ Ուկրաինայում հակամարտությանը վերջ դնելու եւ «Եվրոպայում կայունությունը վերականգնելու» համար:

Ուկրաինայում Քելոգը կհանդիպի պաշտոնյաների հետ։ «Նախագահ Թրամփը հստակ հասկացրել է, որ ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն, եւ Միացյալ Նահանգները հավատարիմ է երկարաժամկետ լուծմանն աջակցելուն: «Հատուկ բանագնաց Քելոգը հանձնառու է կատարել դժվար դիվանագիտական ​​աշխատանքը՝ նախագահի նպատակներին հասնելու համար»,- նշել է պետդեպարտամենտը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով