Ֆրանսիայի դեսպանն ապրիլի 24-ի տարելիցին նվիրված գրառում է կատարել

Այսօր՝ ապրիլի 24-ին, ոգեկոչում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը, այս մասին  X-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին:

Հիշեցնենք՝ այս տարի լրանում է 1915 թ. Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը:

Ամեն տարի՝ ապրիլի 24-ին, հարյուր հազարավոր հայերի սգո երթը լուռ շարժվում է դեպի Հայոց ցեղասպանության հուշակոթող, ծաղիկներ խոնարհում շուրջ 1,5 միլիոն զոհերի հիշատակին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով