ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր է զգալիորեն ավելացնել անօդաչուների օգտագործումը. WSJ

ԱՄՆ բանակը (ցամաքային զորքերը) մտադիր է էապես ավելացնել անօդաչուների օգտագործումը։ Այս մասին չորեքշաբթի տեղեկացրել է The Wall Street Journal թերթը։

Նրա տվյալներով՝ Պենտագոնը ակնկալում է յուրաքանչյուր դիվիզիա զինել մոտավորապես 1 000 անօդաչու թռչող սարքերով եւ դրանով իսկ ազատվել հնացած զենքերից։ Այս որոշման պատճառը ուկրաինական հակամարտության վերաբերյալ ԱՄՆ զինվորականների վերլուծությունն է։ Ինչպես գրել է թերթը՝ հղում կատարելով ռազմական վերլուծաբանների կարծիքին, անօդաչու սարքերը փոխել են ռազմական գործողությունների ձեւաչափը, քանի որ կարող են ոչ միայն հաղթահարել թշնամու պաշտպանությունը, այլեւ ավելի լավ հայտնաբերել թշնամու թաքնված դիրքերը։

Բացի այդ, ԱՄՆ-ը մտադիր է բարելավել պլանշետների մատակարարումը զորքերին եւ ապահովել նրանց ինտերնետ կապը, ինչպես նաեւ ներդնել մոտ 3 մլրդ դոլար թշնամու անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի տեխնոլոգիաների մշակման մեջ: Ամերիկյան զորքերի վերազինման ընդհանուր արժեքը գնահատվում է 36 մլրդ դոլար։ ԱՄՆ բանակը մտադիր է ձեռք բերել նման միջոցներ, այդ թվում՝ հրաժարվելով հնացած զենքերից, սակայն նման միջոցառումները կպահանջեն Կոնգրեսի հավանությունը։ «Բանակի փոխակերպման նախաձեռնությունը» այս շաբաթվա սկզբին հաստատել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը, նշել է թերթը։

Ամերիկացի զինվորականները ցանկանում են լիովին իրականացնել ցամաքային զորքերի զինումը անօդաչուներով երկու տարվա ընթացքում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով