ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ Ամերիկան չի հրաժարվում այլ երկրներին օգնություն տրամադրելուց, սակայն գործընթացը և կառուցվածքը պետք է վերակազմավորվեն՝ հաշվի առնելով ազգային շահերը։ Այս մասին նա հայտարարել է SiriusXM-ի Patriot փոդքասթի հաղորդավարին տված հարցազրույցում։
Ռուբիոն նշել է, որ ԱՄՆ-ը չի հրաժարվում արտաքին օգնություն տրամադրելուց և վստահեցրել է, որ Ամերիկան «կներգրավվի»։
«Կարծում եմ, որ պատշաճ արտաքին օգնությունը լավ է երկրի համար, բայց այն պետք է լինի ճիշտ տեսակի», — ասել է նա:
Նա նշել է, որ այն միտքը, որ ԱՄՆ-ը «պետք է 40-60 միլիարդ դոլար ծախսի արտաքին օգնության վրա, և որ այդ ամբողջ գումարը ուղղվում է խելամիտ նպատակներին, անհեթեթ է»:
«Այդ միջոցների մի մասն անարդյունավետ է ծախսվում»,- կարծում է նա։
Նրա խոսքով, անհրաժեշտ է վերանայել ամբողջ արտաքին օգնությունը, որի մի զգալի մասն անցնում է ԱՄՆ ՄԶԳ-ի, իսկ մյուս մասը՝ Պետդեպարտամենտի միջոցով։
«Բացահայտել նախագծերը, որոնք իսկապես պաշտպանում են մեր ազգային շահերը և շարունակում են ֆինանսավորել այդ նախաձեռնությունները, և ազատվել նրանցից, որոնք փողի վատնում են կամ նույնիսկ հակասում են աշխարհում մեր շահերին», — ասաց Ռուբիոն:
Այժմ, նրա խոսքով, ԱՄՆ-ը դադարեցրել է բոլոր արտաքին օգնությունը՝ վերանայելու բոլոր նախագծերը: Այն նախագծերը, որոնք իմաստ չունեն, կվերացվեն, իսկ իմաստալիցները կպահպանվեն, հնարավոր է՝ կամրապնդվեն։
ԱՄՆ նախագահի վարչակազմը դադարեցրել է ԱՄՆ ՄԶԳ-ի միջոցով միջազգային օգնության ֆինանսավորումը, որը Թրամփը, նրա խոսքով, ցանկանում է վերացնել։

