Արման Ծառուկյանն ու Չարլզ Օլիվեյրան ռեւանշ մենամարտ կանցկացնեն

Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը ռեւանշ մենամարտ կանցկացնի UFC նախկին չեմպիոն Չարլզ Օլիվեյրայի հետ: Այս մասին հայտնում է Red Fury MMA-ն։ Մենամարտը նախատեսվում է անցկացնել UFC 331 մրցաշարում։

Մարտիկների առաջին մենամարտը տեղի է ունեցել 2024 թ. ապրիլի 13-ին Լաս Վեգասում անցկացված UFC 300 մրցաշարում, որտեղ Ծառուկյանը պարտության է մատնել բրազիլացուն:

Վիճահարույց առաջին ռաունդից հետո Արման Ծառուկյանը երկրորդ եւ երրորդ ռաունդներում ուներ առավելություն եւ հաղթել է մրցավարների ոչ միաձայն որոշմամբ (28-29, 29-28, 29-28)։

Ծառուկյանը խառը մենամարտերում անցկացրել է 25 մենամարտ, տարել 22 հաղթանակ, կրել 3 պարտություն։ Օլիվեյրան տարել է 37 հաղթանակ, կրել 11 պարտություն։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով