Բաքվի բնակելի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Բաքվի Յասամալ շրջանի Շաֆայաթ Մեհդիև և Մեհդի Մամեդով փողոցների խաչմերուկի բնակելի շենքում հրդեհ է բռնկվել, դրա պատճառով, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Մեհդի Մամեդովի փողոցի ուղղությամբ ճանապարհի երթևեկությունը սահմանափակվել է։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցները։

Այս պահին ոստիկանության աշխատակիցները շրջափակել են դեպքի վայրը և անվտանգության միջոցառումներ են ձեռնարկում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով