ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով, Դավիթ Թադևոսյանը նշանակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի.
Դավիթ Թադևոսյանին նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար»,- ասվում է հրամանագրում:
Նշենք, որ Դավիթ Թադևոսյանը «Միջազգային ռադիոցանց» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է։ Նրա անունը հանրային դաշտում առավել տեսանելի է դարձել 2025 թվականի մարտին, երբ այն ժամանակվա բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը այցելել էր Նորատուսի ռադիոցանց։ Այցի ընթացքում Դավիթ Թադևոսյանը նախարարին ներկայացրել էր ընկերության տեխնիկական ենթակառուցվածքները, կապի հնարավորությունները և զարգացման ծրագրերը։

