Լոնդոնը 100 միլիոն ֆունտ Ստերլինգ (135 միլիոն դոլար) կհատկացնի Ուկրաինայի ՀՕՊ համակարգին աջակցելու համար․ օգնության փաթեթում ներառված են նաև Patriot համակարգերի հրթիռները, հայտնում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը։«Մեծ Բրիտանիան Ուկրաինային տրամադրվող աջակցության շրջանակում 100 միլիոն ֆունտ Ստերլինգ է հատկացնում հակաօդային պաշտպանության ծրագրին, այդ թվում՝ Patriot-ի հրթիռների ձեռքբերմանը», — ասված է ռազմական գերատեսչության հայտարարության մեջ։Բրիտանիան Կիևին կմատակարարի նաև կալանիչ հրթիռներ, խոշոր տրամաչափի հրետանային արկեր և անօդաչու թռչող սարքեր։ Մասնավորապես, առաջիկա ամիսներին Լոնդոնը հեռահար զինատեսակների համար տասնյակ հազարավոր հրետանային արկեր կփոխանցի Կիևին։ Նշվում է, որ մատակարարումներն իրականացվում են PURL ծրագրի շրջանակում, որի միջոցով դաշնակիցները ֆինանսավորում են Ուկրաինայի համար ԱՄՆ-ից ռազմական տեխնիկայի գնումները։«Բրիտանիան նախկինի պես հանձնառու է այս տարի Ուկրաինային 120 հազար ԱԹՍ տրամադրելու հարցում։ Այսօրվա դրությամբ արդեն մատակարարվել է 25 հազար ԱԹՍ, և այդ թիվը կավելանա ձմռանն ընդառաջ», — պարզաբանել են Բրիտանիայի ՊՆ-ում։Լոնդոնը Կիևին է փոխանցում կալանիչ, հետախուզական, ինչպես նաև հարվածային անօդաչու սարքերը։
2026-09-08

