Փետրվարի 28-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Որոշ ճանապարհներին կլինի մերկասառույց, լեռներոյմ՝ բուք եւ ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հարավարեւմտյան քամու ուժգնությունը տեղ-տեղ կհասնի 17-20 մ/վրկ-ի։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի -8-10, վաղը ցերեկը՝ +3+5։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ -18-23, ցերեկը՝ 0-5,
Կոտայքի լեռներում գիշերը՝ -15-19, ցերեկը՝ -2-5,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -9-12, ցերեկը՝ 0+2,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -14-19, ցերեկը՝ -2-5,
Լոռիում գիշերը՝ -10-15, ցերեկը՝ +1+5,
Տավուշում գիշերը՝ -5-8, ցերեկը՝ +6+9,
Արագածոտնի լեռներում գիշերը՝-16-19, ցերեկը՝ -3-6,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -9-12, ցերեկը՝ -1+4,
Արարատում գիշերը՝ -5-8, ցերեկը՝ +5+8,
Արմավիրում գիշերը՝ -7-11, ցերեկը՝ +5+7,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -16-19, ցերեկը՝ -3-6,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝-5-8, ցերեկը՝ +3+7,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ -4-8, ցերեկը՝ +10+13,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -11-16, ցերեկը՝ +3+6։

