Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին քննարկում է ԱՄՆ-ում Ուկրաինայի ներկայիս դեսպան Օքսանա Մարկարովային փոխարինելու հարցը, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով Զելենսկու և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև ուրբաթ օրը տեղի ունեցած հեռախոսազրույցի մանրամասներին ծանոթ աղբյուրին։
Նոր դեսպանի պաշտոնի հնարավոր թեկնածուների թվում են Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը, փոխվարչապետ Օլգա Ստեֆանիշինան, պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը և էներգետիկայի նախարար Հերման Գալուշչենկոն, գրում է գործակալությունը։
Ավելի վաղ՝ շաբաթ օրը, Զելենսկին ասել է, որ Թրամփի հետ իր զրույցը «բոլոր զրույցներից լավագույնն ու ամենաարդյունավետն» է եղել։ Ուկրաինայի առաջնորդի խոսքով՝ նրանք քննարկել են նաև «մի շարք այլ կարևոր հարցեր»։

