Զելենսկին Ումերովին նշանակել է Ուկրաինայի Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար

Ռուստեմ Ումերովը նշանակվել է Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար։ Այս մասին նշված է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկու հրամանագրում։Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի (ԱԱՊԽ) նոր քարտուղար է դարձել ներքին գործերի նախկին նախարար Իգոր Կլիմենկոն։ Դեսպանների հետ կայացած հանդիպմանը Զելենսկին խոստացել է, որ այս շաբաթ տեղի կունենա ԱԱՊԽ հատուկ նիստ, որը նվիրված կլինի Ուկրաինայի՝ ձմռանը նախապատրաստվելու հարցերին։ Ռուստեմ Ումերովը 2023-ից 2025 թվականներին զբաղեցրել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնը, իսկ 2025 թվականի հուլիսից եղել է ԱԱՊԽ քարտուղարը։ Նա ակտիվորեն մասնակցել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ բանակցություններին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով