ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ հավանություն կտար Գրենլանդիայի բնակչության՝ ԱՄՆ կազմի մեջ մտնելու որոշմանը։
Խոսելով Գրենլանդիայի բնակչության մասին՝ նա ընդգծել է. «Մենք վճռականորեն պաշտպանում ենք սեփական ապագան որոշելու ձեր իրավունքը։ Եվ եթե դուք նման որոշում կայացնեք, մենք ձեզ կողջունենք ԱՄՆ-ում»։ «Գրենլանդիան մեզ պետք է ազգային եւ նույնիսկ միջազգային անվտանգությունն ապահովելու համար»,- ավելացրել է Թրամփը՝ ելույթ ունենալով Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի առջեւ Միացյալ Նահանգներում իրավիճակի եւ ներքին ու արտաքին քաղաքականության առաջնահերթ ոլորտների մասին։ «Եվ մենք աշխատում ենք բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ դրան հասնելու համար»,- ընդգծել է նա՝ խոսելով Գրենլանդիայի՝ ԱՄՆ կազմի մեջ մտնելու մասին։

