Իսպանիայում տիրող շոգի պատճառով վտանգի առավելագույն մակարդակ է հայտարարել

Իսպանիայի պետական օդերևութաբանական գործակալությունը (Aemet) սաստիկ շոգի պատճառով երկրի բազմաթիվ շրջաններում եղանակի վատթարացման մասին նախազգուշացում է հայտարարել։ Երկրի արևելքում Եղանակային վտանգավորության առավելագույն՝ «կարմիր» մակարդակ է սահմանվել։

Խոսքը, մասնավորապես, Վալենսիա, Մուրսիա և Կաստիլիա-Լա Մանչա ինքնավար համայնքների մի շարք շրջանների մասին է, որտեղ ջերմաստիճանը կարող է անցնել 42-44 °C-ից։ Բացի այդ, գրեթե ամբողջ երկրում պահպանվում է հրդեհավտանգության արտակարգ բարձր մակարդակ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով