Լամին Յամալ. Իմ կյանքի ամենակարեւոր հանդիպումն է

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» եւ Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի 19-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալը խոսել է աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հետ առաջիկա դիմակայության մասին։ Թիմերը կհանդիպեն աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում։

Աշխարհի առաջնությանն առաջին անգամ մասնակցող Լամին Յամալը հեգնանքով է արձագանքել լրագրողների դիտարկմանը, թե ինքը լավագույն մարզավիճակում չէ։

«Դուք ասում եք, որ ես լավագույն մարզավիճակում չեմ։ Հետեւաբար, դուք ոչինչ չեք կարող ակնկալել իմ խաղից։ Բայց ես վստահ եմ, որ կլինի առանձնահատուկ խաղ։ Սա իմ կյանքի ամենակարեւոր հանդիպումն է։ Ուրախ եմ, որ հասել ենք կիսաեզրափակիչ։ Մենք շատ հուզված ենք, եւ բոլորից շատ՝ ես։ Անկասկած, լինելու է իմ կյանքի ամենակարեւոր դիմակայությունը»,- Լամին Յամալի խոսքը մեջբերում է ՖԻՖԱ-ի կայքը։

Ֆրանսիա — Իսպանիա հանդիպումը տեղի կունենա հուլիսի 15-ին ԱՄՆ-ի Դալլաս քաղաքում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով